Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Սրտի բնածին արատներ. միջփորոքային խտրոցի արատ

Միջփորոքային խտրոցի արատը տարածված բնածին արատներից է։ Հեմոդինամիկայի խանգարումները կախված են արատի չափից։ Միջփորոքային միջնապատի աննշան արատները արյան շրջանառության վրա նկատելիորեն չեն ազդում։ Մեծ արատների դեպքում (որոնք հիմնականում լինում են խտրոցի թաղանթային մասում) զարկերակային արյունը մեծ քանակով անցնում է աջ փորոք։ Դա բարձրացնում է ճնշումն արյան փոքր շրջանառության մեջ, ինչպես նաև՝ սրտի աջ կեսում, որի հետևանքով աջ փորոքը ենթարկվում է հիպերտրոֆիայի, իսկ թոքային զարկերակը լայնանում է։


Միջփորոքային խտրոցի փոքր արատի միակ նշանը կոպիտ քերծող բնույթի սիստոլային աղմուկն է, որը լսվում է կրծոսկրի ձախ եզրին մոտ, III-IV միջկողային տարածության մեջ։

 

Մեծ արատների դեպքում, արյան փոքր շրջանառության ծանրաբեռնվածության պատճառով, հաճախ դիտվում է թոքաբորբի հակում, հևոց, երբեմն՝ ֆիզիկական թերզարգացում։

 

Զննելիս հնարավոր է հայտնաբերել սրտային կուզ, որն առաջանում է աջ փորոքի չափերի զգալի մեծացման դեպքում։ Հաճախ այդպիսի հիվանդների մոտ հայտնաբերվում է նաև սիստոլային դողոց։

 

Մրջփորոքային խտրոցի արատին բնորոշ է սիստոլային աղմուկը, որը լսվում է՝ I տոնի հետ միասին և վերջանում է II տոնով։ Աղմուկը լինում է կոպիտ արտահայտված, ամենից լավ լսվում է կրծոսկրի վրա կամ նրանից ձախ՝ III -- IV միջկողային տարածության մեջ, տարածվում է դեպի աջ ու ձախ, բայց ոչ խոշոր անոթների ուղղությամբ։ Երեխաների մի մասի մոտ, թոքային զարկերակի, փականների ֆունկցիոնալ անբավարարության հետևանքով, լսվում է կարճ դիաստոլային աղմուկ: II տոնը թոքային զարկերակի վրա հաճախ լինում է ուժեղացած։ Զարկերակային արյան ճնշումն ընկնում է։

 

Էլեկտրասրտագրական փոփոխությունները կախված են զարկերակ-երակային արյան հոսքի չափից և թոքային ճնշման բարձրության աստիճանից։

 

Ռենտգենյան հետազոտության ժամանակ, եթե արատը փոքր է, սրտի ձևը և չափերը կարող են լինել նորմալ։ Մեծ անցքի դեպքում նկատվում է սրտի աջ ու ձախ մասերի մեծացում, թոքային զարկերակի ճյուղերի լայնացում և արտահայտված անոթազարկ։


Աջ փորոքի զոնդավորումը հայտնաբերում է ճնշման բարձրացում և թթվածնի պարունակության ավելացում։

 

Փոքր անցքի դեպքում կանխագուշակումը բարենպաստ է։ Հիվանդը կարոդ է նույնիսկ չիմանալ իր հիվանդության մասին, սովորել, ապրել նորմալ կյանքով։ Մեծ արատների դեպքում երեխաները մանկական տարիքում կարող են մահանալ թոքաբորբերից, իսկ ավելի ուշ՝ սրտային անբավարարությունից։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Mnatsakan

19.02.2015

Barev dzez, bnacin srti arat@ inchpisi sindromner uni? ,ev inchpes karox em imanal?

Hripsime

17.02.2015

Gevorg isk ayt anc@ inch ancq e michnaxasrtayin te michporoqayin?

Геворг

15.02.2015

Exbayrs 22 tarekane. Uni srti arat. Ancki chaps@ 3sm e. Asel en vor petka anpayman bac virahatutun arvi. Der chi arel. Inchkanov e ayn vtangavor kyanki hamar?Shtapel petke te voch?

Hripsime

31.01.2015

shat shnorakalucyun dzez

Մեդ-Պրակտիկ

31.01.2015

Հարգելի Hripsime,այո նման վիրահատություն Հայաստանում կատարվում է: Հնարավոր է վիրահատության կարիք ընդհանրապես էլ չլինի: Այժմ անհանգստանալու պատճառ չունեք:

Hripsime

30.01.2015

Hargeli bjshkakan kazm xndrumem harcis patasxaneq!Hayastanum nman virahatucyun katarvum e?

Hripsime

24.01.2015

shatn shnorhakalem dzez bjishk jan,enqan hangstacreciq indz,isk nam virahatucyun mer yerkrum katarvum e?u voch mi argelq chk che balikis pahelu harcum ?

Մեդ-Պրակտիկ

23.01.2015

Հարգելի Hripsime,օվալաձև անցքը գտնվում է միջնախասրտային միջնապատի վրա,այն ներարգանդային կյանքի ընթացքում ապահովում է կապը արյան մեծ և փոքր շրջանառությունների միջև,քանի որ դեռ թոքերը չեն մասնակցում շնչառությանը:Երեխայի ծնվելուց հետո այն փակվում է երեխայի կյանքի առաջին 1-1.5 տարիների ընթացքում:Անհանգստանալու կարիք այժմ չկա:Խորհուրդ է տրվում դինամիկ հսկողություն:Եթե մինչև նշված ժամկետները այն ինքնուրույն չի փակվում,ապա կախված դրա չափերից և առկա կլինիկական դրսևորումներից որոշվում է հետագա բուժման պլանը:Մեծ չափի օվալ անցքի դեպքում,որը ունի կլինկիկական դրսևորումներ,հնարավոր է լինի վիրահատության կարիք:Մեծ մասամբ անցքը ինքնուրույն փակվում է և վիրահատության կարիք չի լինում, բաց օվալ անցքը չի խանգարում երեխայի նորմալ աճին և  զարգացմանը:

Hripsime

19.01.2015

Ha shatem xndrum patasxaneq baliks kesaryan hatumov e tsnvel,normal er,6 amsakanum gripoz vichak er mot@ tara poliklinika,bjshkuhin axmuk lsec,uxarkec hetazotucyan,asecin vor dzer erexayi oval ancq@ bac e,gnaceq 6-12amis heto kgaq,kaseq xndrumem hnaravor e ayn pakvi u minchev erb e hnaravor,u pachar haytni e xndrumem patascaneq!?

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի Hripsime և Դիաննա, բարև ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի  Alina, միջփորոքային միջնապատի դեֆեկտը ներարգանդային զարգացման արատ է և կախված, թե դեֆեկտը  միջնապատի որ հատվածում է, այն կարող է ինքնուրույն փակվել կամ լինել վիրահատության կարիք:,Եթե դեֆեկտը միջնապատի մկանային հատվածում է,,ապա այն ժամանակի ընթացում փակվում է և խնդիրներ չի առաջացնում:,Եթե դեֆեկտը շարակցահյուսվածքային հատվածում է,,ապա կարող է առաջանալ վիրահատության կարիք,կապված դեֆեկտի չափերից: Ամեն դեպքում անհրաժեշտ է անընդհատ հսկողություն:

Մեդ-Պրակտիկ

25.12.2014

Հարգելի Նունե, կյանքին անմիջական վտանգ չի սպառնում:

Մեդ-Պրակտիկ

23.12.2014

Հարգելի Նաիրա, հարկ է ճշտել նշված դեֆեկտը միջնախասրտային, թե՝ միջփորոքային միջնապատի վրա է, այնուհետև պատի որ հատվածում է` մկանային, թե՝ շարակցահյուսվածքային: Եթե դեֆեկտը մկանային հատվածում է, ապա ժամանակի ընթացքում կարող է փակվել: Եթե այն շարակցահյուսվածքային հատվածում է, անհրաժեշտ է վիրահատություն: Շնչական անբավարություն առաջանում է սրտանոթային և շնչական համակարգի ամենատարբեր ախտաբանությունների ժամանակ և միայն լիակատար հետազոտություններից հետո կարելի է գտնել բուն պատճառը կամ որոշել՝ վիրահատական միջամտությունն արհրաժեշտ է, թե՝ ոչ: Ճիշտ հետազոտություն և բուժում կազմակերպելու դեպքում կարող ենք հասնել արդյունավետության:

 

Մեդ-Պրակտիկ

18.12.2014

Հարգելի  LUIZA,  հարկ է ճշտել նշված դեֆեկտը միջնախասրտային, թե՝ միջփորոքային միջնապատի վրա է, այնուհետև պատի որ հատվածում է` մկանային, թե՝ շարակցահյուսվածքային: Եթե դեֆեկտը մկանային հատվածում է, ապա ժամանակի ընթացքում կարող է փակվել: Եթե այն շարակցահյուսվածքային հատվածում է, անհրաժեշտ է վիրահատություն: Կարծում ենք, եթե  Ձեր բժիշկը հետազոտությունների արդյունքում առաջարկել է վիրահատություն, ապա հավանաբար այն չի փակվի: Հարկ է դիմել նորից բժշկի: Առողջություն Ձեր փոքրիկին:

Hripsime

17.12.2014

knereq iharke uxaki grvats er vor mek ashxatanqayin orva @ ndacqum kpatasxaneq harerin bayc der cheq patasxanel,xndrumem patasxaneq

Դիաննա

16.12.2014

Բարև Ձեզ,իմ տղաս 28 տարեկան է և վերջերս հայտնաբերվել է,որ ունի սրտի արատ,մեզ խորհուրդ են տվել գնալ Գերմանիա վիրահատության նպատակով,կուզեի իմանալ Հայաստանում հնարավո՞ր է կատարել վիրահատությունը,ես գիտեմ որ այստեղ մենք սրտի լավ բժիշկներ ունենք,խնդրում եմ օգնեք ինձ:

Hripsime

16.12.2014

Երեխաս արդեն 8ամսական է 6ամսականում իմացանք որ ունի բաց օվալ անցք,եթե բնածին էր ինչու միայն 6 ամսականում երեվաց,խնդրումեմ ասեք մինչև երբ է անցքի փակվել հնարավոր

Alina

12.12.2014

erexas arden 2 tarekan e`uni srti migporoqayin mignapati defeqt.dra masin imaceleq 6 amsekanum,aynel erb hivandacav dimeciq bjshki nor asacin.arden 3 angam tareleq.stugelis asumen vor vtangavor ban chka.tareq 1 taruc kbereq.da vtangavor e.u inchic e arachanum ayd hivadutyun

Նաիրա

26.11.2014

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեիք- միջփորոքային խտրոցի արատը կարող է կանխվել վիրահատությամբ? և ինչ այլ սրտային հիվանդության դեպքում է շնչառությունը անբավարար լինում օրինակ աստիճաններ բարձրանալիս, և ինչ կարող է տալ վիրահատությունը,,, նախապես շնորհակալություն

Նունե

19.11.2014

Անչափ շնորհակալ եմ, մեծ հույս պարգևեցիք ինձ: Իսկ կյանքին վտանգ սպառնում է այդ հիվանդությունը ?

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի Նունե, այդ արատը համաշխարհային առաջատար կլինիկաներում վիրահատական կոռեկցիայի ենթարկում են: Դա կոչվում է միջնապատի պլաստիկա: Երբեմն գրականության մեջ հանդիպում են տվյալներ, որոնք վկայում են միջնապատի ինքնաբուխ հաստացման մասին, որի շնորհիվ վիրաբուժական միջամտության կարիք չի եղել:

LUIZA

28.10.2014

BAREV DEZ XNDRUM EM IM HARCIN PATASXANEQ EREXAIS MOT KA SRTI MIJNAPATI VRA ANCQ RUSASTANUM EINQ ERB HAITNABERVAV AINTEX ASECIN STAP VIRAHATUTYUN EKANQ HAYASTAN ERXAN STUGVAV ASACIN OPERACIA MENQ 4ENQ ANUM MIN4EV 6 TAREKAN KAN4EL EN 1 TARUC HETO UXAKI STUGMAN HIMA EREXAS 1 TAREKANE SAT ASXUJ NORMAL SNVUM E A4UM E UZUM EM IMANAM KAROXE KPAKVI ANCQ U KIANQIN VTANG 4I SPARUM EV ARDYOQ PETQ ER OPERATIAN NAXAPES SHAT SHNORHAKALUTYUN

Նունե

22.10.2014

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, եթե աջ և ձախ փորոքների միջև գտնվող միջնապատը շատ բարակ է (բնածին արատ է ), դա վիրահատության միջոցով կարելի է ուղղել..և այդ արատը կյանքի վրա լուրջ ազդեցություն կարող է թողնել..Շնորհակալություն.

Մեդ-Պրակտիկ

21.10.2014

Հարգելի ARAQSYA, դա բնածին արատ է: Այն որպես կանոն միջնախասրտային միջնապատի դեֆեկտ է: Այստեղ հարկավոր է պարզել, թե արյան հոսքի պարագայում շունտը որ ուղղությամբ է: Կան դեպքեր, երբ միջնապատի դեֆեկտը ինքնուրույն փակվում է: Հարկավոր է դիմել մասնագետի, պարզելու անցքի տեղակայումը, որն այս պարագայում որոշիչ է:

ARAQSYA

20.09.2014

BAREV DZEZ XNDRUM EM INDZ PATASXANEQ..EREXAS ERKU AMSEKAN E HETAZOTUTYUNNER@ PARZECIN VOR NA UNI SRTI BAC OVAL ANCQ KAROX EQ ASEL INCHQANOV E DA VTANGAVOR?

Մեդ-Պրակտիկ

05.07.2014

Բարև Ձեզ Գայանե,  երբեմն լինում են դեպքեր, երբ երեխայի աճին զուգընթաց միջնապատային արատները սկսում են կարգավորվել: Նախևառաջ հարկավոր է պարզել, թե միջփորոքային միջնապատի Ձեր նշած դեֆեկտի դեքում արյան շունտն ինչ ուղղություն ունի և հետո միայն որոշում կայացնել վիրահատության մասին:    

Գայանե

20.06.2014

Բարև Զեձ.. Աղջիկս 7 ամսեկան է, սրտի բնածին միջփորոքային արատ ունի, անցքի չապսերը 6 միլիմետր ըստ տվյալների. Խնդրում եմ ասեք ինչ պետք է անել, արդյոք դա շատ վտանգավոր է, ըստ Զեզ վիրահատության անհրաժեշտություն կա? նշեմ նաև որ փոքրիկս շատ առողջ տեսք ունի և փառք Աստուծո իրեն շատ լավ է զգում. անհամփեր սպասում եմ Զեր պատասխանին, նախորոք շնորհակալություն.

Մերի

02.12.2013

շատ շնորհակալ եմ...

Մեդ-Պրակտիկ

01.12.2013

Հարգելի Մերի, բարև Ձեզ, արյան շրջանառության հակառակ ընթացքը հասկանալի չէր ինչ նկատի ունեք, բայց ուղիղի մաստով նման բան չի կարող տեղի ունենալ, եթե հաշվի չառնենք, որ սրտի որոշ արատների դեպքում արյան հետհոսք է տեղի ունենում: Կարծում ենք նման հաճախակի գանգատների պայմաններում հարկ է դիմել սրտաբանի խորհրդատվության, որպեսզի լուրջ խնդիր լինելու դեպքում այն հայտնաբերվի ....

Մերի

28.11.2013

Անչափ շնորհակալ եմ,,, գանգատ միայն այն է , որ նա երբեմն երբեմ սրտի ցավեր է ունենում, և ըստ իմ տեղեկացվածության այդ ժամանակ արյան շրջանառությունը հակառակ է ընթանում... դա ևս վտանգավոր չէ??? շատ շնորհակալ եմ....

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ